Հունգարիայում և Սլովակիայում շարունակվում է հանդբոլի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր կայացած խաղում Չեռնոգորիան 30-34 հաշվով պարտվեց Նիդեռլանդներին։ Իսլանդիան 29-21 հաշվով հաղթեց Ֆրանսիային, իսկ Դանիայի հավաքականը 27-25 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի նկատմամբ։
Վաղը կկայանան հերթական երեք հանդիպումները՝
Լեհաստան-Ռուսաստան
Գերմանիա-Շվեդիա
Իսպանիա-Նորվեգիա