Իտալական Անտերսելվայում շարունակվում է բիաթլոնի՝ աշխարհի գավաթի խաղարկության 7-րդ փուլը։
Տղամարդկանց պայքարում կայացավ 15կմ մասս-ստարտը։ 37 րոպե 14,9 վայրկյան արդյունքով առաջին հորիզոնականը գրավեց գերմանացի Բենեդիկտ Դոլլը։ Դոլլին 31,3 վայրկյանով զիջեց նորվեգացի Յոհաննես Բյոն։ 38 րոպե 43,7 վայրկյան արդյունքով լավագույն եռյակը եզրափակեց մեկ այլ նորվեգացի՝ Ստուրլա Հոլմ Լեգրեյդը։
Ընդհանուր հաշվարկում առաջատարը ֆրանսիացի Կենտեն Ֆիյոն մայեն է, որը վաստակել է 636 միավոր։ 501 միավորով երկրորդ տեղում Մայեի հայրենակից Էմիլյեն Ժակլենն է։ Եռյակը 486 միավորով եզրափակում է նորվեգացի Տարեյ Բյոն։