Թենիսի՝ Ավստրալիայի բաց առաջնությունում կայացան 1/16 եզրափակչի վերջին ութ հանդիպումները։
Մրցաշարի չորրորդ համար Ստեֆանոս Ցիցիպասը 3-1 (6-3, 7-5, 6-7, 6-4) հաշվով հաղթեց ֆրանսիացի Բենուա Պերին։ Երկրորդ համար Դանիիլ Մեդվեդևը 3-0 (6-4, 6-4, 6-2) հաղթեց Նիդեռլանդները ներկայացնող Բոտիկ վան դե Զանդսհուլպին։
Վեցերորդ համար Անդրեյ Ռուբլյովը 1-3 (5-7, 6-7, 6-3, 3-6) հաշվով պարտություն կրեց խորվաթ Մարին Չիլիչից։ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին նաև Թեյլոր Ֆրիցը, Մաքսիմ Քրեյզին, Ֆելիքս Օժե-Ալյասիմը, Յաննիկ Սինները և Ալեքս Դե Մինաուրը։