Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթները Ավստրալիայի Բաց առաջնությունում։
Աշխարհի 30-րդ ռակետը երրորդ շրջանում չորս սեթում պարտվել է իսպանացի Ռաֆայել Նադալին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։
2 ժամ 54 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2, 3:6, 6:1 հաշվով՝ հօգուտ Մեծ սաղավարտի 20-ակի չեմպիոնի։
Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակչում Նադալի մրցակիցը կլինի կամ ռուս Ասլան Կարացևը, կամ ֆրանսիացի Ադրիան Մաննարինոն։