Հայաստանի հրաձիգները հունվարի երեքից նախապատրաստվում են նոր մրցաշրջանին: Առաջին պաշտոնական մրցումը կսկսվի հունվարի 22-ին: Երևանի գլխավոր հրաձգարանում կայանալիք ՀՀ առաջնությանը կմասնակցեն Գյումրիի, Վանաձորի և մայրաքաղաքի շուրջ 80 հրաձիգներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մրցաշարի արդյունքներով կհամալրվի ազգային հավաքականը․ մեր լավագույն հրաձիգները փետրվարի 22-ից կմասնակցեն Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Դրան կհաջորդի Նորվեգիայի մայրքաղաք Օսլոյում մարտի 18-28-ը նախատեսված Եվրոպայի առաջնությունը:
Տարվա գլխավոր ստուգատեսը աշխարհի առաջնությունն է, որը տեղի կունենա դարձյալ Կահիրեում ՝ սեպտեմբերին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը 12 մարզիկ-մարզուհու հետ մարտի մեկին կուղևորվեն Լվով, որտեղ կայանալիք հավաքին կհաջորդի Եվրոպայի առաջնությունը: