1978 թվականի աշխարհի չեմպիոն Մարիո Անդրետտին կարծում է, որ Մաքս Ֆերստապենը նոր մրցաշրջանում ավելի ուժեղ մրցակից կդառնա: Նրան կօգնի 2021 թվականին տիտղոսի համար պայքարում ձեռք բերած փորձը…
«Մրցարշավորդըը կարող է ասել այն, ինչ ցանկանում է, բայց երբ նա հասնում է իր նպատակին, մեծ ճնշում է ընկնում նրա ուսերից», – Անդրետիի խոսքերն է մեջբերում Racingnews365-ը: Որքան ավելի հանգիստ է զգում մրցարշավորդը, այնքան լավ է նա հանդես գալիս: Մաքսը շատ լավ մարզավիճակում է։ Նա մեծ համառությամբ էր պայքարում տիտղոսի համար, իսկ հիմա ցանկանում է կրկնել այդ հաջողությունը, քանի որ արդյունքները շատ մոտիվացնող են։
Երբ մրցարշավորդ հասնում է նման բարձունքների, երկրպագուները դա այլ կերպ են գնահատում։ Անցյալ մրցաշրջանում մենք տեսանք, թե ինչ աջակցություն ուներ Մաքսը. տրիբունաները պարզապես թաղված էին նարնջագույնով: Մաքսն արդարացրել է նրանց վստահությունը, իսկ երկրպագուները գնահատում են նրա ձեռքբերումը։ Այս արդյունքները երբեք հեշտ չեն լինում, բայց երբ հաջողության հասնես, մարդիկ կգնահատեն քո հաջողությունը և ցույց կտան դա։
Բացի այդ, հարգանք կա, այդ թվում՝ մրցակիցների կողմից, նույնիսկ եթե նրանք դա ցույց չեն տալիս»: