Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանի՝ Պեդրո Մարտինեսի և Ֆեդերիկո Դելբոնիսի խաղի ժամանակ բավականին տհաճ միջադեպ է տեղի ունեցել։
Գնդակներ մատակարարող աղջիկն իրեն վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը կորտում։ Նա կորցրել է գիտակցությունը՝ ըստ երևույթին Մելբուռնում բարձր ջերմաստիճանի պատճառով։ Անմիջապես օգնության են շտապել թենիսիստները՝ կանչելով բժիշկներին։ Որոշ ժամանակ անց աղջիկը ուշքի է եկել և կարողացել է ինքնուրույն լքել կորտը։