Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի Բաց առաջնության առաջին շրջանի խաղում մրցել է ամերիկացի Դենիս Կուդլայի հետ և 3:6, 6:3, 6:2, 7:6 (7:2) հաշվով հաղթանակ է տարել:
Երկրորդ շրջանում Խաչանովն ուժերը կչափի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամեն Բոնզիի հետ, որն առաջին շրջանում հաղթահարել է գերմանացի Պետեր Գոյովչիկի արգելքը՝ 6:3, 6:3, 6:3 հաշվով:
Australian Open-ում հաղթանակով է մեկնարկել նաև իսպանացի Ռաֆայել Նադալը: Առաջին շրջանի ծաղում նա մրցել է ամերիկացի Մարկոս Գիրոնի հետ: Հանդիպումը կայացել է Մելբուրնի համանուն մարզադաշտում և ավարտվել Նադալի՝ 6:1, 6:4, 6:2 հաշվով հաղթանակով:
Հանդիպումը 1 ժամ 51 րոպե է տևել: Նադալը 7 էյս է կատարել, թույլ է տվել 2 կրկնակի սխալ և 9 բրեյք-բոինթներից հաջող է իրացրել 5-ը: Երկրորդ շրջանում իսպանացի թենիսիստի մրցակիցը կլինի Յանիկ Հանֆման (Գերմանիա) — Տանասի Կոկինակիս (Ավստրալիա) զույգի հաղթողը: