Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության հասավ «Աթլետիկոյի» նկատմամբ։
Այսպիսով, «արքայական» ակումբը Լա լիգայի 22 տուրերից հետո սեփական դարպասը ընդամենը 13 գնդակ է ընդունել։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, սա «Ռեալի» լավագույն ցուցանիշն է Լա լիգայի պատմության մեջ 22 խաղից հետո։
Նշենք, որ «Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է վաստակած 49 միավորով։