35-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Նանին պայմանագիր է կնքել «Վենեցիայի» հետ։ Այս մասին հաղորդում է իտալական ակումբի թվիթերյան էջը։
Նանին, որը MLS-ը ներկայացնող «Օռլանդո» ակումբից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ուներ, կարող էր տեղափոխվել «Ջենոա» կամ «Բոլոնյա»։ Նանին Իտալիայում ավելի վաղ հանդես է եկել «Լացիոյում»։
2017/18 մրցաշրջանում Նանին 25 խաղ է անցկացրել «Լացիոյի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հիմա նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 2 մլն եվրո։ Իր վերջին ակումբի՝ «Օռնալդոյի» կազմում նա անցկացրել է 88 խաղ, խփել 31 գոլ ու դարձել 25 փոխանցման հեղինակ։