«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը Twitter-ում երկրպագուների հետ շփվելու ընթացքում պատասխանել է այս պահին երեք լավագույն խաղացողների հարցին։
«Լևանդովսկի, Սալահ, Բենզեմա»,- գրել է կիսապաշտպանը։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում 20 խաղում հեղինակել է 16 գոլ։
Բենզեման այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 20 խաղում 17 անգամ է գրավել մրցակիցների դարպասը։