Անգլիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Վուլվերհեմփթոնին»(0:0)։
Հանդիպման առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին հյուրերը, ովքեր դարպասը գրավելու մի քանի լավ հնարավորություն կորցրին: Գոլի հեղինակ կարող էին դառնալ՝ Տրաորեն, սակայն, նրա հարվածները չպսակվեցին հաջողությամբ:
Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան մի քանի վտանգավոր պահ ստեղծել մրցակցի դարպասին, բայց այդպես էլ չկարողացան գրավել «Վուլվերհեմփթոնի» դարպասը:
Այսպիսով, երկու ակումբներն էլ վաստակեցին 35 միավոր: «Յունայթեդը» հավելյալ ցուցանիշներով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Վուլվերհեմփթոնը» ՝ 7-րդ: