Ռուսական «КАМАЗ-мастер» թիմի անձնակազմը՝ Դմիտրի Սոտնիկովի գլխավորությամբ, 2-րդ անգամ անընդմեջ հաղթանակ տարավ Դակար ռալլիում բեռնատարների մրցավազքում։
Ռալլի մարաթոնն անցկացվել է Սաուդյան Արաբիայում և ավարտվել ուրբաթ օրը Ջիդայում։
Եզրափակիչ փուլում մասնակիցները հաղթահարեցին 164 կիլոմետր երկարությամբ հատուկ փուլ։
Բոլոր փուլերի արդյունքներով ընդհանուր դասակարգման առաջին չորս տեղերը զբաղեցրել են «КАМАЗ» թիմի անձնակազմերը։
🏁 Stage 1️⃣2️⃣ 🚚
🏅 Dmitry Sotnikov wins the last stage the overall classification! 🏆#Dakar2022 pic.twitter.com/N7MQvJ3CQd
— DAKAR RALLY (@dakar) January 14, 2022