Ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևան Տալլինում ընթացող Եվրոպայի առաջնությունում մենասահքի կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդ է սահմանել։
Իր ծրագրի համար մարզուհին ստացել է 90,45 միավոր։
Նա բարելավել է սեփական ռեկորդը, որը գրանցվել էր Սոչիի Գրան պրիում (87,42):
Կարճ ծրագրում երկրորդ տեղը զբաղեցրել է բելգիացի Լունա Հենդրիքսը (76,25), երրորդը՝ ռուս Ալեքսանդրա Տրուսովան (75,13)։