Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ադելաիդայի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Խաչանովի մրցակիցը ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեխն էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 42 րոպե և ավարտվեց 6:7 (7:9), 5:7 հաշվով։
Ֆրանսիացու հաջորդ մրցակիցը կլինի Տիագո Մոնտեյրո – Կորենտին Մյուտե զույգի հաղթողը։
ATP. Ադելաիդայի մրցաշար․ Քառորդ եզրափակիչ
Կարեն Խաչանով (Ռուսաստան) – Արթուր Ռինդերկնեխ (Ֆրանսիա) – 6:7 (7:9), 5:7.