Երեկ Մելբուրնում կայացել է Australian Open-ի՝ տղամարդկանց մենապայքարի վիճակահանությունը:
Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիստ Նովակ Ջոկովիչը ևս ընդգրկվել է մրցաշարի վիճակահանությունում: Լինելով առաջին համարը՝ Ջոկովիչն առաջին շրջանում կմրցի իր հարենակից Միոմիր Կեցմանովիչի հետ:
Հիշեցնենք՝ Ավստրալիա ժամանալուց հետո սերբ թենիսիստը, որը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բերման էր ենթարկվել և ինքնամեկուսացում էր անցնում ներգաղթյալների համար նախատեսված հյուրանոցում: Երկուշաբթի՝ հունվարի 10-ին, Մելբուրնի դատարանը վերականգնեց Ջոկովիչի ավստրալական վիզան, որն ավելի վաղ չեղարկվել էր: Սակայն ավելի ուշ Ավստրալիայի իշխանությունները հայտարարեցին, որ դիտարկում են վիզան նորից չեղարկելու և Ջոկովիչին երկրից արտաքսելու տարբերակը:
Ինչ վերաբերում է մյուս թենիսիստներին, ապա իսպանացի Ռաֆայել Նադալը Ավստրալիայի Բաց առաջնությունում պայքարը սկսում է ամերիկացի Մարկոս Գիրոնի հետ խաղով, իսկ գերմանացի Ալեքսանդր Զվերևը կխաղա Դանիել Ալտմայերի հետ: Կարենա Խաչանովի մրցակիցը կլինի ամերիկացի Դենիս Կուդլան։