Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Ռեալը» ընդունել էր «Աթլետիկոյին»։
Հանդիպման միակ գնդակը խփվեց երկրորդ կեսում։ «Արքայական» ակումբի գրոհներից մեկը տվեց իր բաղձալի արդյունքը։ Վինիսիուսի փոխանցումից հետո Ֆերլան Մենդին նպաստավոր դիրքից փոխանցում կատարեց Կարիմ Բենզեմային, ով էլ գնդակն ուղարկեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով։
Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի թիմը վաստակած միավորների քանակը հասցնում է 46-ի և ամրապնդվում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։