30 տարեկան հասակում մահացել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, տրինիդադցի վազորդ Դեոն Լենդորը, հայտնում է Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի պաշտոնական կայքը։
World Athletics-ը տեղեկատվություն չի տրամադրում մարզիկի մահվան պատճառների մասին։ Sportsmax-ի փոխանցմամբ՝ մարզիկը մահացել է ԱՄՆ-ի Տեխաս քաղաքում տեղի ունեցած ավտովթարից։
Լենդորը երեք ՕԽ-ի մասնակից է. Լոնդոնի խաղերում Տրինիդադ և Տոբագոյի թիմի հետ նա նվաճել է բրոնզե մեդալ 4 x 400 մետր փոխանցումավազքում։ Նա նաև մասնակցել է 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի և Տոկիոյի խաղերին 2021 թվականի ամռանը։
Տրինիդադացի մարզիկը նաև 2015 թվականի փոխանցավազքի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։ Բացի այդ, Լենդորը երկու բրոնզե մեդալ է նվաճել 400 մ փակ ասպարեզում վազքի աշխարհի առաջնությունում, ինչպես նաև ևս մեկ բրոնզե մեդալ էստաֆետայում։