Գեղասահքի անվանի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը քննադատել է ԱՄՆ-ի գեղասահքի ասոցիացիային այն բանից հետո, երբ իր սան Իլյա Մալինինը չի ընդգրկվել օլիմպիական խաղերի համար հիմնական հայտացուցակում։
«Իլյան երկրորդն է ազգային առաջնությունում։ Երկրո՜րդը․․․Այո, նա բավականաչափ մեծ չէ, ընդամենը 17 տարեկան, բայց նա պոտենցիալ ապագան է այն երկրի, որտեղ ապրում է: Ռուսական անուն-ազգանունով, բայց ամերիկացի է։ Իսկ այն, որ նա չի ընդգրկվել օլիմպիական հավաքականի կազմում, վկայում է, իմ կարծիքով, բացահայտ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին։ Մեզ ասում են, որ կանոններն այսպես են կազմված։ Դե, փոխե՛ք այս կանոնները, վերանայե՛ք դրանք»,- մեջբերել է Հարությունյանին RT-ն։
Հավելենք, որ Նաթան Չենը, ով ևս Հարությունյանի սանն է, Վինսենթ Չժոն և Ջեյսոն Բրաունը ընդգրկված են ԱՄՆ գեղասահքի տղամարդկանց հավաքականի օլիմպիական հիմնական հայտացուցակում։
ԱՄՆ-ի առաջնությունում Մալինինը ավելի քան 12 միավորով շրջանցել է երրորդ տեղ զբաղեցրած Չժոյին։ Մալինից բացի օլիմպիական հավաքականի պահեստային կազմը համալրել են Քեմդեն Պուլկինենը և Ջիմի Ման։