Ռուսաստանի հավաքականին չհաջողվեց դուրս գալ Սիդնեյում ընթացող թենիսի տղամարդկանց թիմային մրցաշարի եզրափակիչ՝ 1/2 եզրափակիչում պարտվելով Կանադայի թիմին (1-2):
Զուգախաղում Դանիիլ Մեդվեդևը և Ռոման Սաֆիուլինը պարտվեցին Դենիս Շապովալովին և Ֆելիքս Օժյե-Ալյասիմին։
1 ժամ 40 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 4:6, 7:5, 10:7 հաշվով՝ հօգուտ կանադացիների։
Մեկնարկային խաղում Սաֆիուլինը պարտվել էր Շապովալովին (4:6, 7:5, 4:6), երկրորդ խաղում Մեդվեդևը հաղթել էր Օժյե-Ալյասիմին (6:4, 6:0):
Այսպիսով, Կանադայի հավաքականը դուրս եկավ ATP Cup-2022 եզրափակիչ և գավաթի համար կպայքարի Իսպանիայի հավաքականի հետ։
























































