Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի (Ադելաիդա) ATP 250 մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակչում աշխարհի 29-րդ ռակետը երկու սեթում հաղթեց խորվաթ Մարին Չիլիչին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 30-րդ տեղը։
1 ժամ 56 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:6 (7:3), 6:3 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։
Մրցաշարի եզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի կա՛մ ֆրանսիացի Գաել Մոնֆիսը, կա՛մ ավստրալացի Տանասի Կոկինակիսը։