«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում:
«Ինտերն» ու «Միլանն» այսօր բանակցություններ կվարեն Արգենտինայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Մլանյան գրանդները դիտարկում են Ալվարեսին՝ մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերելու տարբերակը:
Այս շաբաթ նրա գործակալի հետ կապ են հաստատել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ատլետիկոն», սակայն երկուսից որևէ մեկը պատրաստ չէ վչարել 25 մլն եվրո հրաժարագին։
Արգենտինայի նախորդ առաջնությունում ֆուտբոլիստը անցկացրած 20 խաղում՝ դառնալով 18 գոլի հեղինակ, ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու: