«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է՝ ինչպես է հրաժարվել գլխավորել «Միլանը».
«Երեք տարի առաջ «Միլանը» գլխավորելու առաջարկ ստացա: Երեք օր մտածեցի այդ ուղղությամբ, բայց շատ երջանիկ եմ, որ որոշեցի հրաժարվել: Նայելով նրան, թե ինչ տեղի ունեցավ այսօր, ես կրկնակի ուրախ եմ իմ որոշման համար (խմբ. — խաղի սկզբում «Միլանի» երկրպագուները սուլում էին Ժոզեին)»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Ա Սերիայի 20-րդ տուրի խաղում «Միլանը» 3-1 հաշվով հաղթեց «Ռոմային»: Մոուրինյուն 2021 թվականի հուլիսին է գլխավորել «Ռոման»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, որոնցից 16-ում հաղթանակ է տարել, 3 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է 9 պարտություն:
«Ռոման» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 32 միավոր: