Ա Սերիայի 20-րդ տուրում «Լացիոն» ընդունել էր «Էմպոլիին» ու ոչ-ոքի ավարտեց հանդիպումը։ Թիմերը երեքական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։
Արդեն 6-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Բայրամին, իսկ երկու րոպե անց Զուրկովսկին կրկնապատկեց հաշիվը։ 14-րդ րոպեին Իմմոբիլեն կրճատեց հաշվի տարբերությունը։ Երկրորդ կեսի 66-րդ րոպեին Միլինկովիչ-Սավիչը հավասարեցրեց այն, իսկ 9 րոպե անց Դի Ֆրանչեսկոն նորից առաջ մեղց հյուրերին։ Հաշիվը վերջնականապես հավասարեցրեց կրկին Միլինկովիչ-Սավիչը՝ մրցակցի դարպասը գրավելով հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Լացիոն» 32 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Էմպոլին» 28 միավորով՝ 9-րդը։