Հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ՊՍԺ-ից, հայտնում է El Chiringuito TV-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լեոն մտածում է ամռանը փարիզյան ակումբից հեռանալու մասին։
Նշվում է նաև, որ Լուիս Սուարեսը ցանկանում է տեղափոխվել «Ինտեր Մայամի» և սպասում է Մեսսիի հետ նույն ակումբում խաղալու որոշմանը։
Իր հերթին Marca-ն գրել է, որ արգենտինացին կարող է 2023 թվականին պայմանագիր կնքել Դևիդ Բեքհեմի ակումբի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին անշարժ գույ է ձեռք բերել Մայամիում: