Ռուսաստանցի թենիսիստներ Դանիիլ Մեդվեդևը և Ռոման Սաֆիուլինը ATP գավաթի զուգախաղում հաղթել են իտալացիներ Մատեո Բերետինիին և Յանիկ Սիներին։
1 ժամ 45 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 5:7, 6:4, 10:5 հաշվով՝ հօգուտ Մեդվեդևի և Սաֆիուլինի։ Ռուսաստանի և Իտալիայի հավաքականների դիմակայության մենախաղերում Սաֆիուլինը պարտվեց Սիններին, իսկ Մեդվեդևը հաղթեց Բերետինիին։
Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Իտալիայի ընտրանուն և B խմբում գրավեց առաջին տեղը՝ նվաճելով թիմային մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։
Ռուսաստանի հավաքականի մրցակիցը 1/2 եզրափակչում հայտնի կդառնա ավելի ուշ։ Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Իսպանիայի և Լեհաստանի հավաքականները։