Հարձակվող Լիոնել Մեսսին վարակվել էր կորոնավիրուսով, որը նրա մոտ ախտորոշվել էր հունվարի 2-ին։
Արգենտինացի հարձակվողի կորոնավիրուսի վերջին թեստը բացասական է եղել և շուտով կվերադառնա ՊՍԺ-ի մարզումներին, հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
Իր հերթին փարիզցիների պաշտպան Լեյվին Կուրզավայի COVID-19 թեստը դրական արդյունք է տվել։ 29-ամյա ֆուտբոլիստը կարանտինի մեջ է։
Հունվարի 9-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության արտագնա խաղում կխաղա «Լիոնի» հետ։