«Ինտերը» հայտարարել է, որ պաշտպան Մարկո Մատերացիին, որը 2001-ից 2011 թվականներին հանդես է եկել միլանյան ակումբի կազմում, ներգրավվել է ակումբի Փառքի սրահում:
Դարպասապահ Ջանլուկա Պալիուկան նույնպես մեկ ամիս առաջ ընդգրկվել էր «Ինտերի» Փառքի սրահում:
Մատերացին միլանցիների կազմում 2010 թվականին դարձել է Չեմպիոնների լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, 5 անգամ հաղթել է Ա Սերիան, 4-ական անգամ՝ Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը։
Պալյուկան Ինտերի հետ 1998 թվականին նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը։
Ակումբի փառքի սրահում ընդգրկված են նաև Վալտեր Ձենգան, Խավիեր Ձանետին, Լոտար Մատեուսը, Ռոնալդոն, Ֆրանչեսկո Տոլդոն, Ջաչինտո Ֆակետին, Դեյան Ստանկովիչը, Ջուզեպե Մեացան, Խուլիո Սեզարը, Ջուզեպե Բերգոմին, Էստեբան Կամբիասոն և Դիեգո Միլիտոն: