«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամին Մենդին, ով մեղադրվում է բռնաբարության յոթ հոդվածներում, տեղափոխվել է նոր բանտ։
Նախկինում ֆրանսիացին պահվում էր Լիվերպուլի HMP Altcourse բանտում, որտեղ պահվում են B կարգի բանտարկյալները (սովորաբար Մեծ Բրիտանիայում բանտարկյալները պահվում են B կարգի պայմաններում, բացառությամբ ոմանց, ովքեր հետապնդվում են շատ ծանր հանցագործությունների համար):
Ըստ The Sun-ի՝ դեկտեմբերի 23-ին ֆուտբոլիստին տեղափոխել են Մանչեսթրի Strangeways բանտ, որտեղ կալանքի տակ են գտնվում A կատեգորիայի բանտարկյալները (այս կատեգորիան նախատեսված է առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ բռնաբարության համար):
Մենդին այլ բանտ է տեղափոխվել իր մասնակցությամբ բռնաբարության 7-րդ դեպքի հայտարարման հաջորդ օրը, քանի որ սկսել էին մեծանալ մտավախությունները Լիվերպուլի բանտում գտնվող ֆրանսիացու անվտանգության վերաբերյալ։
























































