«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին հայտնում է լիգայի մամուլի քարտուղարությունը:
Քվեարկությունը կատարել են մարզական լրագրողները:
Դեկտեմբերին անցկացրած 5 խաղում «Ինտերը» 5 հաղթանակ է տարել՝ խփած և բաց թողած գոլերի 15:0 հարաբերակցությամբ:
Մրցանակն Ինձագիին կհանձնվի հունվարի 9-ին կայանալիք «Ինտեր»-«Լացիո» խաղից առաջ: