«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ՝ Միլանում հաջող բուժզննում անցնելուց հետո:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում հայտնել է, որ 25-ամյա կամերունցի ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է 5 տարով: Դարպասապահի մեկ մրցաշրջանի համար նախատեսված աշխատավարձը կկազմի 3 մլն եվրո:
Նշվում է նաև, որ Օնանան «Ինտերին» կմիանա հուլիսին՝ ազատ խաղացողի կարգավիճակով:
Ակումբները դեռևս պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը: