«Բրայթոնն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Պոգոն Շչեցինի» և Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կացպեր Կոզլովսկու հետ պայմանագիր կնքելու մասին:
18-ամյա կիսապաշտպանի՝ անգլիական ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:
Կոզլովսկին դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, երբ 17 տարեկան և 246 օրական հասակում մասնակցել է Եվրո-2020-ի խաղին՝ Իսպանիայի դեմ:
























































