Իսպանիայի ազգային հավաքականը դարձավ ATP գավաթի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցը։
Խմբային փուլի երրորդ հանդիպման առաջին խաղում իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան 6։3, 6։4 հաշվով հաղթել է սերբ Ֆիլիպ Կրայինովիչին։ Այս հաղթանակը Իսպանիայի հավաքականին երաշխավորեց առաջին տեղը A խմբում և մասնակցությունը մրցաշարի կիսաեզրափակչին։
Կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականը կխաղա Լեհաստանի ընտրանու հետ, որը ժամանակից շուտ երաշխավորել է առաջին տեղը D խմբում։
ATP գավաթն անցկացվում է երրորդ անգամ, մրցաշարի գործող հաղթողը Ռուսաստանի հավաքականն է։