«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն` Ջորջինա Ռոդրիգեսը խոսել է խաղացողի հետ առաջին հանդիպման մասին: Ռոդրիգեսը Ռոնալդուի հետ առաջին հանդիպման ժամանակ աշխատել է Մադրիդի Gucci խանութում:
«Իմ ուշադրությունը գրավեց նրա հասակը, մարմինը և գեղեցկությունը: Մեր միջև կայծ առաջացավ, չնայած ես նրա ներկայությամբ շատ անհանգիստ էի:
Նա տպավորեց ինձ իր առաջին հայացքից: Ինչպիսի՞ զգացողություններ առաջացան Կրիշտիանուի հետ հանդիպումներից հետո: Մի պահ անտանելի էր: Ինձ հետապնդում էին մարդիկ: Նրանք մտնում էին մեր խանութ և ձևացնում, թե հաճախորդ են: Ես չէի կարողանում հանգիստ դուրս գալ, ամբողջ ժամանակ ինչ-որ մեկը լուսանկարում էր:
Բայց ես մոռանում եմ բոլոր անհարմարությունների մասին, երբ տեսնում եմ նրան խաղադաշտում: Ես սիրում եմ դիտել միայն նրա խաղը: Ինձ հաջողվեց լինել պատմության լավագույն խաղացողի երկրորդ կեսը: Նա մրցակից չունի», — Ռոդրիգեսին մեջբերում է Grazia-ն: