29-ամյա դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, որն ազատ խաղացողի կարգավիճակ էստացել Միլանի «Ինտերի» հետ պայմանագիրը խզելուց հետո, խոսել է Եվրո-2020-ի խաղում իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին.
«Տարօրինակ էր, քանի որ ես չէի սպասում, որ մարդիկ ինձ ծաղիկներ կուղարկեին այն պատճառով, որ մահացել էի 5 րոպեով: Անսովոր էր, բայց շատ զգացված էի բոլորից: Մարդիկ մինչև հիմա ինձ գրում են: Շնորհակալություն եմ հայտնել բոլոր նրանց, ում հետ անձամբ ծանոթացել եմ՝ բժիշկներին, իմ թիմակիցներին և նրանց ընտանիքներին:
Երկրպագուները հազարավոր նամակներ են ինձ գրել, ծաղիկներ ուղարկել, մոտեցել են ինձ փողոցում թե՛ Իտալիայիում և թե՛ Դանիայում … բոլորին շնորհակալություն եմ հայտնել իրենց ցույց տված աջակցության համար. դա ինձ օգնեց անցնել այս ամենի միջով»,- ասել է Էրիկսենը: