Բրազիլացի հարձակվող Վագներ Լավը կարիերան կարող է շարունակել Դանիայի առաջնությունում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբիո Ալեիշոն, 37-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Միտյուլանդը»։
Ըստ աղբյուրի՝ երկու կողմերն էլ մեծ հետաքրքրվածություն ունեն՝ հնարավոր տրանսֆերի իրականացման հետ կապված։
Վագների վերջին ակումբը ղազախական «Կայրաթն» էր, որտեղից վերջինս հեռացել է 2021 թվականի ավարտին։
























































