«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վարակվել է Կորոնավիրուսով։
Ինչպես տեղեկացնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը, իտալացու թեստի պատասխանը դրական է եղել, և վերջինս ինքնամեկուսացվել է։
Դոնարուման հավանաբար բաց կթողնի հունվարի 9-ին կայանալիք «Լիոնի» դեմ հանդիպումը։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա դարպասապահը մասնակցել է 11 հանդիպման՝ բաց թողնելով 9 գոլ։