Առաջին Հայկական Ճակատը (ՖԱՖ) 14-րդ անգամ անցկացրեց «ՖԱՖ համակրանք» մրցանակաբաշխությունը։
Այս անգամ մրցանակին արժանացավ Հայաստանի հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։
«Ողջունում եմ բոլորին։ Նախ կցանկանայի շնորհավորել բոլորի Ամանորը։ Թող այս տարին լինի երջանկության, առանց փորձությունների տարի։
Շատ հաճելի է, որ արժանացել եմ այս մրցանակին, ինչպես նաև բավականին մեծ պատասխանատվության զգացողություն է առաջացնում։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ»,- այս մասին Հարոյանը նշեց ուղիղ եթերով տեսակապի ընթացքում։
Հիշեցնենք, որ Վարզադատը ճանաչվել էր նաև 2021 թվականի՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։
























































