Մադրիդի «Ատլետիկոն» կարող է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Սերժինիո Դեստին, հաղորդում է El Chiringuito-ն:
Ըստ աղբյուրի, «Ատլետիկոն» առաջատար է ամերիկացի պաշտպանի համար պայքարում: Ֆուտբոլիստի գործակալը ցանկանում է հունվարյան տրանֆերային պատուհանի ժամանակ իր հաճախորդին տեղափոխել Կատալոնիայից: Ֆուտբոլիստի նկատմամբ հավակնություններ ունի նաև Լոնդոնի «Չելսին»:
«Ատլետիկոն» Դեստին տեսնում է, որպես Կիերան Տրիպիերի փոխարինող, որը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Նյուքասլ»: