Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Միխաիլ Մուդրիկը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է 90min-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բրենթֆորդը»։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է Մուդրիկի տրանսֆերի դիմաց «հանքափորներին» վճարել 15 միլիոն եվրո։
Կիսապաշտպանի և «Շախտյորի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։