Transfermarkt-ը հրապարակել է 10 ամենաթանկարժեք տրանսֆերային արժեք ունեցող դարպասապահների ցուցակը։
Առաջին հորիզոնականում է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Իտալացու տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։
Նույն տրանսֆերային արժեքն ունի նաև Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։ Լավագույն եռյակը 60 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը։
Տասնյակում ընդգրկվել են նաև Ալիսոնը, Էդերսոնը, Տեր-Շտեգենը, Էմիլիանո Մարտինեսը, Էդուար Մենդին, Աարոն Ռամսդեյլը և Ունաի Սիմոնը։
























































