Transfermarkt-ը հրապարակել է 10 ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ձախ պաշտպանների ցուցակը։
70 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով ցուցակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը։
Երկրորդ հորիզոնականում է «Լիվերպուլի» ներկայացուցիչ Էնդրյու Ռոբերտսոնը, իսկ լավագույն եռյակը 50 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով եզրափակում է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆեռլան Մենդին։
Տասնյակում տեղ են գտել նաև Տեո Էրնանդեսը, Լյուկ Շոուն, Նունու Մենդեշը, Խոսե Լուիս Գայան, Բեն Չիլվելը, Ռաֆաել Գերեյրոն և Կիրան Թիրնին։