«Ատլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Կորեան երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է մադրիդցիների պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:
«Անխել Կորեան երկարաձգել է պայմանագիրը մեր ակումբի հետ մինչև 2026 թվականը և ևս 4 մրցաշրջան կկրի մեր մարզաշապիկը: Շնորհավորում ենք, Անխելիտո»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Կորեան «Ատլետիկո» է տեղափոխվել 2014 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր Անխելը մադրիդյան ակումբի կազմում 305 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 53 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը 40 մլն եվրո է գնահատում:
2021/22 մրցաշրջանում Կորեան բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: