Իտալացի գործակալ Ջովանի Բրանկինին հայտնել է, որ «Ռեալը» նոր առաջարկ է արել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար.
«Հիմա ամեն ինչ կախված է ՊՍԺ-ից, քանի որ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Մբապեին՝ մի քանի օր առաջ նրա համար առաջարկելով 50 մլն եվրո: Չգիտեմ, թե ամեն ինչ ինչով կավարտվի: Կարծում եմ՝ այս քայլին Պերեսը պետք է ուշադրությամբ հետևի:
Մբապեի նման ֆուտբոլիստի համար խայտառակություն կլիներ ամռանն անվճար հեռանալը: Ես չգիտեմ, թե Փարիզում այս մասին ինչ են մտածում»,- ասել է Բրանկինին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք՝ առմանը «Ռեալը» ՊՍԺ-ին 180 մլն եվրո էր առաջարկել Մբապեի համար: