«Մանչեսթեր Յունայթեդի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Սինձի Կագավան հեռացել է հունական ՊԱՕԿ-ից: Ակումբը խզել է պայմանագիրը ճապոնացի ֆուտբոլիստի հետ, իսկ անձամբ ֆուտբոլիստը ներողություն է խնդրել «չարդարացրած սպասելիքների» համար.
«Հարգելի երկրպագուներ, ֆուտբոլիստներ և ՊԱՕԿ-ի ներկայացուցիչներ, ներողություն եմ խնդրում, որ չարդարացրի ձեր սպասելիքները: Ես շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար: Ամենալավն եմ մաղթում ակումբին և շնորհակալ եմ»,- գրել է Կագավան Թվիթերի իր էջում:
Կագավան «Սերեսո Օսակայի» սան է, որտեղից 2010 թվականին տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: 2012 թվականին կիսապաշտպանը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ 2 մրցաշրջան է անցկացրել, ինչից հետո վերադարձել է դորտմունդյան ակումբ: Կագավայի վերջին ակումբը ՊԱՕԿ-ն էր: