Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցումների 20-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իր համար բժշկական բացառություն են արել, որպեսզի կարողանա մասնակցել Ավստրալիայի 2022թ. Բաց առաջնությանը: Այս մասին հայտնում է Instagram-ի իր էջում:
«Շնորհավոր Նոր տարի: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, սեր և երջանկություն:
Դադարի ընթացքում հիանալի ժամանակ եմ անցկացրել մտերիմներիս հետ, իսկ այսօր մեկնում եմ Ավստրալիա՝ բժշկական բացառության կարգով: Առա՛ջ, 2022»,- գրել է Ջոկովիչը:
Նովակ Ջոկովիչը դեռևս պաշտոնապես չի հայտնել՝ արդյոք պատվաստվա՞ծ է, թե՞ ոչ: Ենթադրվում է՝ ոչ: Australian Open-ը կանցկացվի հունվարի 17-ից 30-ը:
View this post on Instagram