«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը կարծիք է հայտնել թիմի նորեկ Բրունո Ֆերնանդեշի մասին։
«Անարդար է նրան համեմատել Կրիշտիանուի հետ: Ֆերնանդեշը կիսապաշտպան է, ով կարող է գոլ խփել և փոխանցումներ կատարել: Նա ավելի շատ նման է Սքոուլզին: Նույնիսկ իր բնավորությամբ․նա նույնքան համառ է և նաև ատում է պարտությունները», – Սուլշերի խոսքերն է մեջբերում Goal-ը։