«Չելսին» կպատժի հարձակվող Ռոմելու Լուկակուին մի քանի օր առաջ տված սկանդալային հարցազրույցի համար։
Լոնդոնյան ակումբը կարող է տուգանել 28-ամյա հարձակվողին մինչև 600 հազար եվրոյի չափով։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք՝ բելգիացին «Չելսի» էր տեղափոխվել «Ինտերից» 2021-ի ամռանը 115 մլն եվրոյի դիմաց։ Նրա աշխատավարձը Լոնդոնում կազմում է տարեկան 12 մլն եվրո։
























































