ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան դեռ որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Sky Sports News-ը՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիացին նոր ակումբ տեղափոխվելու վերաբերյալ չի բանակցի։ Նա ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի ամռանը։
Հիշեցնենք, որ Պոգբայի գործող պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ ուժի մեջ է մինչև հունիս։