«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մարզումները վերսկսելու թույլտվություն է ստացել Լա Լիգայից։
Ավելի վաղ ֆրանսիացու մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Խաղացողը հիվանդության ախտանշաններ չէր ունեցել, բայց ինքնամեկուսացել էր։ Հետո նա հաղորդել էր, որ նոր թեստ է հանձնել, որը բացասական արդյունք է ցույց տվել։
«Ատլետիկոն» դիմել է Լա Լիգային, որը թույլատրել է ֆուտբոլիստին վերսկսել մարզումները։
«Ատլետիկոն» մյուս խաղը կանցկացնի հունվարի 6-ին՝ Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչում մրցելով «Ռայո Վալյեկանոյի» դեմ։